01

Մեր դպրոցի սաները մասնակցեցին «ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ» 17-րդ միջազգային արվեստի մրցույթ-փառատոնին և փայլուն հանդես եկան նկարչություն անվանակարգում՝ արժանանալով տարբեր կարգի մրցանակների։
Հպարտությամբ ներկայացնում ենք մեր շնորհալի աշակերտների ձեռքբերումները՝
• Մանե Ալավերդյան (Ոսկեպար) – 1-ին կարգ
• Արթուր Ղարախանյան (Կողբ) – 2-րդ կարգ
• Մանե Եղիկյան (Կողբ) – 2-րդ կարգ
• Արև Ալիխանյան (Կողբ) – 2-րդ կարգ
• Մարինե Սիրունանյան (Կողբ) – 3-րդ կարգ
• Մարիա Աբովյան (Կողբ) – 3-րդ կարգ
Շնորհավորում ենք մեր տաղանդավոր աշակերտներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և ստեղծագործական հաղթանակներ։