Կողբի Գեղարվեստի Դպրոց
ԼԻՆԵԼ ԱԶԱՏ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՈՒՐ, ԱԶՆԻՎ, ԽՈՐ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ…
Կողբի գեղարվեստի դպրոցը բարեգործական, ինքնատիպ կրթական արվեստի կենտրոն է։
- Մասնագիտացված կրթություն է տրամադրում նկարչության, կիրառական արվեստների, քանդակագործության և թվային գրաֆիկայի ոլորտներում։
- Բաց է բոլոր արվեստասերների և սովորել ցանկացողների համար։
- Հիմնադրվել է 1999 թ․-ին՝ գեղանկարիչ Կարապետ Ղուլիջանյանի նախաձեռնությամբ։
- Նպատակն է համախմբել համայնքի արվեստասերներին և բացահայտել շնորհալի երիտասարդներին։
- Ամեն տարի շուրջ հարյուր աշակերտ ստանում է մասնագիտական կրթություն՝ հետագայում ԲՈՒՀ ընդունվելու հնարավորությամբ։
- Դպրոցը միաժամանակ կրթական հաստատություն, արվեստանոց և արհեստանոց է՝ վարպետաց դասերով ու ստեղծագործական ծրագրերով։
- Այստեղ գործում են «Yereqnuk Handicrafts» , «Koghb Art Jewelry», «Koghb Digital Studia», <<Koghb Ceramics>> ստեղծագործական նախաձեռնությունները։
- Ունի ցուցասրահ, որտեղ կազմակերպվում են տեղական և միջազգային ցուցահանդեսներ։
- Ամենամյա ավանդույթ է դարձել մեկամսյա ամառային պլեներ-սիմպոզիումը՝ Հայաստանի և արտերկրի արվեստագետների մասնակցությամբ։
ՍՊԱՍՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գարնանային պլեներ

Գարնանային պլեներ աշակերտների համար։
ցուցահանդես

Տարեվերջյան ցուցահանդեսՄիջին և ավագ դասարանի սաների աշխատանքների ցուցահանդես։ Մուտքն ազատ է բոլորի համար։
Պլեներ 2026

ՊԼԵՆԵՐ — ՍԻՄՊՈԶԻՈՒՄ 2026
Կողբի գեղարվեստի դպրոցը կազմակերպում է 22-րդ պլեներ-սիմպոզիումը։
Տևողությունը՝ օգոստոսի 1-ից 20-ը։
Մասնակցության համար կարող են դիմել 18 տարեկան և բարձր տարիքի նկարիչներ։
Պայմանների մասին տեղեկություն ստանալու համար կարող եք գրել դպրոցի ֆեյսբության էջին, մինչև հուլիսի 20-ը։





Մեր մասին
Կողբի գեղարվեստի դպրոց
Կողբի գեղարվեստի դպրոցը բարեգործական կրթական արվեստի ինքնատիպ կենտրոն է։ Կենսունակ ու անկախ այս արվեստի դպրոցը մասնագիտացված կրթություն է տալիս նկարչության, կիրառական արվեստների, քանդակագործության և թվային գրաֆիկայի ոլորտներում։ Դպրոցը բաց է բոլոր ուսանել ցանկացողների և ազատ արվեստասերների համար։
Կողբի գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է 1999 թվականին՝ համագյուղացի գեղանկարիչ Կարապետ Ղուլիջանյանի նախաձեռնությամբ։ Դպրոցի նպատակն է եղել համախմբել Կողբի և շրջակա համայնքների արվեստասերներին, ձևավորել ոգեշնչող ստեղծագործական միջավայր, բացահայտել և կրթել տարածաշրջանի շնորհալի երեխաներին ու երիտասարդներին։
Կողբի գեղարվեստի դպրոցը մշտապես աչքի է ընկել իր ինքնատիպ ու նվիրված արհեստավարժ արվեստագետների թիմով, որոնց ջանքերի շնորհիվ դպրոցի պայմաններն ու գործունեությունը շարունակաբար զարգանում են։
Ամեն տարի դպրոց են հաճախում շուրջ հարյուր աշակերտներ շրջակա համայնքներից։ Այստեղ նրանք ստանում են պրոֆեսիոնալ կրթություն, որն իրենց հնարավորություն է տալիս հետագայում շարունակել ուսումը Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Կողբի գեղարվեստի դպրոցը միաժամանակ դպրոց է, արվեստանոց և արհեստանոց։ Այստեղ դասավանդում և ստեղծագործում են՝ պարբերաբար կազմակերպելով վարպետաց դասեր՝ նկարչության, խեցեգործության, գեղարվեստական մետաղագործության, աքսեսուարների պատրաստման և դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր ուղղություններով։
Դպրոցի արվեստագետ-ուսուցիչները հիմնել են մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ «Երեքնուկ» ստեղծագործական խումբը՝ նկարազարդ ձեռագործ աքսեսուարների արտադրանքով, «Koghb Art Jewelry» բրենդը՝ մետաղյա զարդերի բազմազան տեսականիով, ինչպես նաև խեցեգործության փոքրիկ արտադրամասը։ Ավանդական արվեստի կրթության հիմքի վրա դպրոցում գործում է «Կողբի թվային ստուդիան», որը մասնագիտական գիտելիքներ է տալիս համակարգչային գրաֆիկայի, եռաչափ մոդելավորման, լուսանկարչության և վեբ ծրագրավորման ոլորտներում։
Կողբի գեղարվեստի դպրոցն ունի գեղեցիկ ցուցասրահ, որտեղ ներկայացվում են ոչ միայն աշակերտների և ուսուցիչների աշխատանքները, այլև պարբերաբար կազմակերպվում են անհատական և խմբային ցուցահանդեսներ՝ Հայաստանի և արտերկրի արվեստագետների մասնակցությամբ։
Դպրոցի գործունեության տարիների ընթացքում անցկացված բազմաթիվ միջոցառումներից ավանդական է դարձել ամենամյա, մեկամսյա ամառային պլեներ-սիմպոզիումը, որը Կողբի գեղարվեստի դպրոց է համախմբում բազմաթիվ արվեստագետների Հայաստանից և արտերկրից։
ՄԵՐ ԹԻՄԸ

ԿԱՐԱՊԵՏ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ
Հիմնադիր

ԱՆԱ
ՆԱՍԻԲՅԱՆ
Նկարիչ
մոդելավորող

ԱՐՈՒՍՅԱԿ
ՓԱՇԻԿՅԱՆ
Նկարիչ
մանկավարժ

ԱՐԱ
ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ
թվային
քանդակագործ

ՍԱԹԵՆԻԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ
?

ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՆԹԱՇՅԱՆ
Նկարիչ մանկավարժ, Խեցեգործ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Նկարիչ
մանկավարժ

ԱՐՄԻՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ
Նկարիչ
մանկավարժ

ՌՈՒԶԱՆՆԱ
ԱՄԻՐԶՅԱՆ
Նկարիչ մանկավարժ, Խեցեգործ

ՕՖԵԼՅԱ
ՎԱՐԴԱՆՅԱՆ
Նկարիչ մանկավարժ, Խեցեգործ










